Երբ ես նախագահ դարձա, սպայի աշխատավարձը 60 հազար էր։ Երբ հեռացա պաշտոնից, աշխատավարձը կազմում էր 400 հազար դրամ։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Դոլարի կուրսը կազմում էր 310-320։ Իրականացվում էր մասշտաբային բնակարանաշինություն սպաների համար։ Ինչո՞ւ գործընթացը դադարեցվեց՝ չգիտեմ։ Չեմ կարծում, թե սպան կարող է բնակարան գնել հիպոտեկով։ Մենք բնակարանով ապահովումը կդարձնենք օրենքի պահանջ։ Ես լսել եմ սերտիֆիկատների ծրագրի մասին։ Բայց հանդիպումներից մեկի ժամանակ ինձ ասացին, որ գումարները փոքր են եւ անհնար է բնակարան գնել։ Այսինքն՝ պետք է բարձրացնել սերտիֆիկատների չափերը, որպեսզի սպաները կարողանան բնակարաններ գնել։ Մենք դա խոստացել ենք եւ կանենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։