ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Նրան ուղեկցել են բազմաթիվ հանրապետականներ, այդ թվում Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Սամվել Նիկոյանը, Հերմինե Նաղդալյանը, ինչպես նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը: