Այս ընտրական պայքարն արդեն վերածբվել է դասակարգայիօն պայքարի. իրենք են վերածել դասակարգային պայքարի: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ քաղաքացուն, գյուղերում ապրող, հովին, մեկը անասնաբուծությամբ է զբաղված, մեկն իր տան գործերով, գնում են նկարում, հարցնում են՝ ում եք ընտրում: Ասում են՝ Նիկոլին ենք ընտրում: Հետո ցույց են տալիս, ենթադրենք նոր չի վարսավիրանոցից դուրս եկել կամ շպարված չի: Ասում են՝ տեսեք, թե ով է Նիկոլի ընտրողը: Այո, ես հպարտ եմ, որ այդ չարքաշ մարդիկ ոչ են ասում բոլոր ընտրակաշառքը տվողներին, իրենց երկար տարիներ կեղեքածներին եւ իրենց ժեխ անվանողներին:

Դուք հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամաս եւ ցույց տվեք, թե ով է ժեխը: Էդ ժեխերին պետք ա իրենց իրական տեղը ցույց տալ»,-ասաց Փաշինյանը: