Ում Հաջիրա գյուղից ոչ հեռու գտնվող արեւելյան Հասակա արվարձանում հարձակման հետեւանքով սպանվել է ՍԴՈւ (Սիրիայի դեմոկրատական ուժեր) աշխարհազորի մեկ գրոհային, մյուսը վիրավորվել է, տեղեկացնում է SANA գործակալությունը։

Հրապարակման համաձայն՝ հարձակումը գրոհայինների դեմ կատարվել է ժողովրդական խմբավորումների կողմից, ավտոմեքենայով, Ում Հաջիրա գյուղի ծայրամասում։ Գործակալության աղբյուրները նշել են, որ աշխարհազորայինները այդ շրջան են հասցրել լրացուցիչ ուժեր եւ գրոհել են հարձակման վայրը շրջապատող տները։