Ես աջակցելու եմ «Հայաստան» դաշինքին, ես ոչ մեկին չենմ միացել, ես մեր ժողովրդի, պետության կողքին եմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Ստեփանավանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ստեփանավանի նախկին քաղաքապետ։ Սարգիս Ղարաքեշիշյանը:

«Երկրի այսօրվա վիճակն ինձ չի բավարարում՝ պատերազմ, կովիդի հետեւանքները, թռիչքաձեւ գնաճ: Ես այսօր քաղաքական գործիչ չեմ, եւ իմ ընտանիքով աջակցելու եմ «Հայաստան» դաշինքին: Ես 6,5 տարի որպես քաղաքապետ աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում եւ մեր քաղաքը թռիչքաձեւ աճ է ունեցել: Այդ ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել: Տեսնելով այդ մարդու ունակությունները, գիտելիքը, իր դուխը, իր թասիբը, էսօր ես իմ ընտանիքով որոշել եմ էդ մարդու կողքը կանգնել: Ոչ թե «Հայաստան» դաշինքի կողքը, այլ Ռոբերտ Քոչարյանի կողքը»,-ասաց նա:

Ղարաքեշիշյնաը չցանկացած խոսել գործող իշխանությունների միասին, միայն ասաց, որ մեր պետականությունն այսօր պաշտպանված չի. «Մենք հավատում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրն այս վիճակից հանել: Ես հավատում եմ էդ մարդուն»: