Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի խնձորի այգիների տարածքում բախվել են Opel Combօ, Ford Transit և ЗИЛ վերամբարձ կռունկ մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։