18 միլիոն ռուսաստանցիներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Իմ կարծիքով, այն բանից հետո, երբ մեզ մոտ 18 միլիոնը պատվաստվել է, եւ բարդությունների ոչ մի լուրջ դեպք չի գրանցվել, բավարար համոզիչ ապացույց է, որ պատվաստումը պետք է ավելի լայն լինի»,- ասել է նա՝ հանդիսավոր արարողությունից հետո գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների հետ շփման ժամանակ: Պուտինը նաեւ նշել է, որ COVID-19-ի դեմ երկրում արտադրված պատվաստանյութերի ծավալները բավարար են բոլոր ցանկացողներին պատվաստելու համար, բայց ռուսաստանցիները զգուշավորությամբ են վերաբերում պատվաստումներին։