Քիչ առաջ «Ռոսիա մոլ»-ի մոտակայքում, նույն առևտրի կենտրոնից դուրս եկած անձինք խոչընդոտել են Տիգրան Ուրիխանյանի գլխավորած  «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի նախընտրական քարոզարշավը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Ուրիխանյանը:

«Այս պահին նախընտրական շտաբը դիմել է ոստիկանություն, այս պահին սպասում են իրավապահների արագ արձագանքին»,-ասված է հայտարարության մեջ: