ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը՝ հունիսի 12-ին,  «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը եւ շարժման  անդամներն օրը սկսել են  Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են «5165» շարժումից։

Նրանք նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտի եւ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի՝ Զորաց պանթեոնի,  մոտ։ Այնուհետ շրջել են Պռոշյանով եւ ներկայացրել իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։