Նիկոլի ախտորոշումը պարզ է։ Այս մասին Ալավերդու բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:

«Մեզ ավելի շատ մտահոգում են այն համաքաղաքացիները, որոնք տարբեր, այդ թվում՝ բարձրագույն զինվորական պաշտոններ զբաղեցնելով, իրենց ենթականերին անօրինական հրամաններ են տալիս, ինչով իրենց վատ դրության մեջ են դնում: Նրանց հարց եմ տալիս՝ հասկանո՞ւմ են արդյոք, որ հանցագործություններ են կատարում եւ կիսում են պատասխանատվությունը։ Համոզված եմ, որ մի մասը հասկանում է: Մյուսները, հավանաբար, չեն հասկանում:

Նիկոլը հասկանում է, որ այլեւս չի կարող խորհրդարանում մեծամասնություն ձեւավորել, ուստի կգնա ցանկացած ստորության, այդ թվում՝ կարող է բախում հրահրել: Մեր նպատակը նման փորձերը կանխելն է»,- ասաց Հակոբյանը: