Կոմունիկացիաների բացումը մոտ ապագայում մեզ ոչինչ չի տա: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը:

«Այս պահին Հայաստանից կամ դեպի Հայաստան բոլոր բեռնափոխադրումները արդեն իսկ գործող սխեմաներով աշխատում են: Մենք շատ մեծածավալ բեռներ չունենք, որ կարողանանք տեղափոխել: Եւ այսօր երբ որ կոմունիկացիաների մասին խոսք է գնում բացել եւ այլն, այդտեղ թիվ մեկ խնդիրը Նախիջեւանն է, Մեղրիի հատվածով կամ մի քիչ ավելի վերեւ հատվածով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապեն»,-ասաց նա:

Քոչինյանի կարծիքով կոմունիկացիների բացման հետեւում առաջին  հերթին կանգնած է Թուրքիան:

«Իսկ հեռու ապագայում ցանկացած երկիր չի կարող մեկուսացված ապրել, գոյատեւել, բնական կապեր պետք է ունենա, բայց այդ ուղությամբ կատարվող ցանկացած աշխատանք բոլոր կողմերի համար հավաասար հնարավորություններ պետք է տա»,-ասաց նա` նշելով, որ այսօր կոմունիկացինաերի բացումը մեզ համար շահավետ չի կարող լինել, նույնիսկ տարածքային կորուստներ կարող ենք ունենալ:

«Միջանցք չի կարելի, տրանզիտ կարելի է»,- հավելում է Քոչինյանը եւ նշում, որ այս իրավիճակում մենք մեր անվտանգաին միջավարի անկումը պետք է կանգնեցնենք, այնուհետեւ քայլ –քայլ առաջ գնալ եւ մարտունակ բանակ ստեղծել: