Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին Ալավերդու բնակիչների հետ հանդիպմանը ներկայացվեց հանքի մի մասը զբոսաշրջային տեսարժան վայրի վերածելու գաղափար:

Գաղափարը ներկայացրեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վազգեն Խաչիկյանը: Նրա խոսքով՝ նախկին հանքափորները կարող են դառնալ գիդեր: Խոսքը 200-250 աշխատատեղերի մասին է: Զբոսաշրջիկներին գրավելու լրացուցիչ միջոց կարող է լինել շատ համեղ պանրի արտադրությունը: Հայեցակարգը նախկինում երկու անգամ ներկայացվել է երկրի կառավարությանը, երկու անգամ էլ` առանց արդյունքի:

«Լավ գաղափար է։ Առաջարկեք հայեցակարգ, մենք դա կքննարկենք»,- համաձայնեց նախկին նախագահը: Ելույթի ավարտին Խաչիկյանը Դեբեդ գետով ռաֆթինգի տոմսեր հանձնեց նախկին նախագահին: