Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնi վերակենդանացման բաժանմունքում հունիսի 11-ին մահացել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 6-ամյա Դավիթ Ավագյանը:

Shamshyan.com-ի հաղոդմամբ, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 6-ին: Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Վան Սարգսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորամարգ գյուղի Ազատության փողոցում վրաերթի էր ենթարկել Դ. Ավագյանին, որից հետո իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել էր «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Աղբյուրի տեղեկություններով, փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: