Ադրբեջանական ԶԼՄ-ներ. Բաքվին ականային քարտեզների փոխանցումն իրականացվել է ԱՄՆ Պետդեպի և Եվրամիության միջնորդական առաքելությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի կառավարությանը տրամադրել է Աղդամի շրջանում տեղակայված ականապատ դաշտերի քարտեզը: Փոխարենը Ադրբեջանը հայ-վրացական սահմանին Հայաստանին է հանձնել 15 հայ ռազմագերիների, որոնք Հադրութի շրջանում շրջապատվել և գերի են ընկել նոյեմբերի 10-ին՝ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Ըստ haqqin.az-ի՝ ականային դաշտերի քարտեզները տեղեկություններ են պարունակում Աղդամի շրջանում 100 000 հակատանկային ու հակահրթիռային ականների տեղակայման մասին: