Երկար տարիներ ամեն ինչ արվեց հորս կերպարը փոխելու ու հանրության առաջ նրան այլ կերպ ներկայացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քքոչարյանի կրտսեր որդին` Լեւոն  Քոչարյանը:

«Երկար տարիներ ամեն ինչ արվեց հորս կերպարը փոխելու ու հանրության առաջ նրան այլ կերպ ներկայացնելու համար:

Ինչպես խաբեցին 44 օր շարունակ ասելով, որ հաղթում ենք, այդպես էլ խաբել են շատ այլ հարցերում:              

Այնուամենայնիվ մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին: Սա հուսադրում է իհարկե ու օգնում պայքարել:

Հիպնոսից արթնանալ պետք է բոլորին, որպեսզի միասին պահենք մեր պետությունն ու պետականությունը»,- գրել է նա: