ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոլորվել է Քորնուոլում G7-ի գագաթնաժողովի ժամանակ: Քաղաքական գործիչը դուրս է եկել պատշգամբ իր տիկնոջը՝ Ջիլին փնտրելու համար, հաղորդում է «Իզվեստիա»-ն:

Լրագրողները, որոնք նկատել են մոլորված ԱՄՆ նախագահին, հարցրել են նրան՝ ինչպես է ընթանում գագաթնաժողովը: Բայդենը հավաստիացրել է ԶԼՄ-ներին, որ բանակցությունները լավ են ընթանում, ընդ որում՝ քաղաքական գործիչն ուներ մոլորված տեսք: Երկրի առաջնորդի շփոթությունը նկատել է առաջին տիկին Ջիլ Բայդենը, եւ հեռացրել նրան պատշգամբից: Ռեստորանում ԱՄՆ մոլորված նախագահի տեսանյութը լայնորեն տարածվել է համացանցում: