Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել: Այս մասին հունիսի 12-ին, Արաբկիր վարչական շրջանում  քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բաց քանի որ ես երկու նախկին նախագահների ժամանակ էլ եմ աշխատել էնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում եմ այդպիսի հարց ընդհանրապես Հայաստանի որեւէ իշխանություն: Ինքը քամի անող է, հասկանում ես, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա: Մի անգամ գոնե մի բան պիտի ցույց տա, թե չէ, հավայի խոսում է, ու հետո ասում ես ցույց տուր փաստաթուղթը, ասում է, հետո ցույց կտամ: Թող հիմա հանի, ցույց տա: Ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների մասին: Անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել հիմա: Էդ մարդը տանուլ տված մարդ է, էդ մարդը կապիտուլյացիայի ենթարկված մարդ է, էդ մարդու խղճին աառնվազն 5000 զոհ կա, էդ թվում նաեւ քո երեխան, ախր թող դրանց պատասխանը տա, նոր սկսի ինչ-որ բանակցություններ վարել»,-ասել է նա: