Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) նավերի խմբավորումը ավիացիայի հետ փոխգործակցությամբ անցկացնում է օպերատիվ զորավարժություններ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

«Հեռավոր ծովային գոտում զորավարժություններում ներգրավված է մինչեւ 20 մարտական նավ, սուզանավեր եւ մատակարարման նավեր, այդ թվում՝ Նախիմովի գվարդիական օրդենի նավատորմի «Վարյագ» հրթիռային նավը»,-հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:

Նախարարության տվյալներով՝ խմբավորման կազմում են «Ծովակալ Պանտելեեւվ» մեծ հականավային նավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, «Մարշալ Կրիլով» չափման համալիրի նավը, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման եւ այլ նավեր: Զորավարժություններում ներգրավված են նաեւ շուրջ 20 թռնող սարքեր, այդ թվում՝ հեռավոր հականավային Տու-142Մ3 ինքնաթիռները, ասել են ՊՆ-ում:

Այդնտեղ նշել են, որ նավատորմի տարաբնույթ ուժերի մասնակցությամբ օպերատիվ զորավարժություններն անցկացվում են 2021 թվականին Խաղաղօվկիանոսյան նավատորմի նախապատրաստման ծրագրի համապատասխան ԽՕՆ-ի հրամանատար Սերգեյ Ավագյանցի ընդհանուր գլխավորությամբ:

Կառույցում նաեւ հայտնել են, որ զորավարժությունների ընթացքում ԽՕՆ խմբավորման նավերի անձնակազմերն իրականացրել են հրետանային հրաձգություններ ԱԿ-630 ավտոմատացված նավային համակարգից եւ Ա-190 ունիվերսալ նավային համակարգից: