Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը խոսել է լաբորատորիայում կորոնավիրուսի արտահոսքի վարկածի մասին, հայտնել է Լենտա.ռու-ն:

Նա նշել է, որ չի բացառում SARS-CoV-2-ի լաբորատոր արտահոսքը: Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ առնվազն 174 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսային վարակով, իսկ 3,75 միլիոնը մահացել է դրա հետեւանքներից: «Կարծում եմ՝ մարդիկ արժանի են իմանալու, թե որտեղից է առաջացել վարակը», - ասել է նա:

Ըստ Գեբրայեսուսի՝ SARS-CoV-2-ի ծագման հետաքննության նախնական փուլում Չինաստանի կողմից անհրաժեշտ «թափանցիկություն եւ համագործակցություն» չի եղել: «Տվյալների, հատկապես չմշակված տվյալների փոխանակման հետ կապված դժվարություններ են եղել», - եզրափակել է նա: