ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը:

«Ողջունում եմ 15 հայ տազմագերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կնպաստի ականազերծմանը: Դա ցուցադրում է ԵԱՀԿ արժեքները:

Վստահության այդ միջոցառումները կարող են օգնել ստեղծել մթնոլորտ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների համար:

Ուրախ եմ Վրաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աշխատանքի կապակցությամբ»,-գրել է նա թվիթերյան իր էջում: