ԶԼՄ-ներում հայտնվում են հաղորդագրություններ, որ դավադիր խունտան ձգձգում է ռազմագերիներին վերադարձնելու հարցը՝ մոտեցնելով այն ընտրական գործընթացին: Այդ մասին հունիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը:

Նա հույս է հայտնել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մամիջանյանը գոհունակություն է հայտնել գերիների վերադարձի կապակցությամբ: Նրա խոսքով՝ դիվանագիտական տեսանկյունից ձախողումները շարունակվում են, քանի որ գերիների վերադարձը նախատեսված էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: «Իսկ ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը թույլ կտա Ադրբեջանին ավելի արագ ամրապնդվել այդ տարածքներում»,-նշել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը: