Հայաստանի կառավարության վերջին նիստի ժամանակ կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու համար հատկացվել է 750 միլիոն դրամ (շուրջ 1,5 միլիոն դոլար - խմբ): Այդ մասին մասին հունիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ որոշման մեջ նշված չէ՝ ինչ հստակ նպատակով են ծախսվելու գումարները, որ ծրագրերի շրջանակում են ծախսվելու եւ այլն: «Այդ գումարների ճակատագրի մասին մենք չենք իմանա, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել իշխանափոխություն: Չի բացառվում, որ այդ գումարները կարող են ծախսվել ընտրողներին կաշառելու համար»,-հավելել է նա: Մամիջանյանը նշել է, որ գումարները հատկացվում են Հայաստանում քովիդի ցուցանիշների անկման պայմաններում: