Ամերիկյան ԶԼՄ-ներին մտահոգել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քաշի կորուստը: Նրանք ուշադրություն են դարձրել, որ վերջին լուսանկարում նա շատ ավելի նիհար է:

«Դրա հետեւանքով օտարերկրյա դիտորդները ենթադրել են, որ Կիմը կամ տառապում է ինչ-որ հիվանդությամբ, կամ լուրջ ջանքեր է գործադրում նիհարելու համար»,-գրում է Breitbart-ը:

Կիմ Չեն Ընի առողջությունը մշտապես գտնվում է արեւմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Վերջին տարում Կիմի «առեղծվածային» անհետացումը նրա առողջության մասին վարկածների պատճառ է դառնում:

Կիմ Չեն Ընը հանրության տեսադաշտից հեռու էր շուրջ մեկ ամիս մինչեւ անցած շաբաթ Քաղբյուրոյի նիստին մասնակցելը, հայտնել է NK News հարավկորեական պարբերականը: Չնայած այդ բացակայությունը չի հանգեցրել միջազգային ԶԼՄ-ների խիստ ուշադրությանը, ինչպես նախկինում, դա ամենաերկարատեւ շրջանն էր, որի ընթացքում Կիմը չէր ներկայացել հանրությանը: