Իտալիայից ինժեներների թիմը միավորվել է շինարարության մեջ 3D-տպիչի առաջադեմ տեխնոլոգիան ավանդական նյութի՝ կավի օգտագործման իրենց մոտեցումներում, գրում է Հայթեք+

Հրապարակման համաձայն՝ TECLA (TEchnology + CLay) նախագծի շրջանակում ստեղծված եւ փորձարկված մեքենաները դուրս են բերել հեղուկացված կավը, որը վերցրել են հարեւան գետի ափից: 60 քառակուսի մետր մակերեսով մեկ խրճիթի համար պահանջվել է ընդամենը 200 ժամ տեւողությամբ աշխատանք:

Ընդամենը երկու գմբեթաձեւ կառույցի համար ինժեներներին անհրաժեշտ է համակարգչում ավելացնել շուրջ 7000 հրահանգ: Ներքին հարդարումը նույնպես տպագրվել է 12 սմ հաստությամբ պատերի հետ մեկտեղ: Գլխավոր ճարտարապետ Մարիո Կուչինելայի խոսքով՝ մեկ տան համար ծախսվել է շուրջ 6 կՎտ էներգիա:

Գմբեթաձեւ շենքի վերնամասը բացակայում է, որպեսզի ներսում բավարար չափով լույս լինի, իսկ տեղումներից շենքը պաշտպանում է ապակյա կամարը, պատմում է ZME Science-ը: Բնականաբար, այդպիսի տները նախատեսված չեն բնակության համար: TECLA-ն պարզապես ցուցադրական նախագիծ է:

Դրա գլխավոր նպատակն է, կազմակերպիչների խոսքով, ապացուցել, որ XXI դարում աշխարհը դեռեւս ի զորու է ստեղծել էկոլոգիապես մաքուր եւ կայուն շենքեր: Հաջորդ քայլը գիտափորձերն են ուրիշ հասանելի եւ մաքուր նյութերի հետ, ինչպիսին է փայտանյութը: