Հնդկական գյուղերի բնակիչները տաճար են կանգնեցրել «կորոնավիրուսի աստվածուհուն» եւ աղոթում են այն հույսով, որ աստվածային միջամտությունը կարող է հեռացնել մահացու վարակը, հայտնել է Reuters-ը:

Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Շուկլապուր գյուղի հավատացյալները աղոթքներ, սուրբ ջուր եւ ծաղիկներ են մատուցում տաճարում, որտեղ կանգնեցված է իրենց կուռքի՝ Corona Mata-ի արձանը:

«Գուցե նրա օրհնությամբ մեր գյուղը եւ մնացած բոլորը մի փոքր հանգստություն կունենան», - ասել մի Սանգիտա անունով ներկայացած մի գյուղացի:

Ապրիլին եւ մայիսին Հնդկաստանը խիստ տուժել է կորոնավիրուսային վարակի բռնկումից, սակայն հույս կա, որ ամենավատն արդեն ետեւում է:

Իշխանությունները շաբաթ հաղորդել են 84,332 նոր դեպքի մասին, ինչը ամենացածր օրական ցուցանիշն է վերջին ավելի քան երկու ամսվա ընթացքում: