ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակիցները պաշտոնապես պատրաստ են հանդես գալ ընդդեմ Եվրոպայում ցամաքային միջուկային հրթիռների տեղակայման հունիսի 14-ին Բրյուսելում պետությունների ղեկավարների հետ Ջո Բայդենի հանդիպումից հետո, հաղորդում է Defense News-ը:

Այդ դիրքորոշումը շարադրված է նախագծի հաղորդագրության մեջ, որը կհրապարակվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո: Այդ քայլը դիտարկվում է՝ որպես Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցում երկխոսությունն ակտիվացնելու հնարավոր միջոց Ժնեւում հունիսի 16-ին ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախօրեին:

ՆԱՏՕ-ի նոր ցամաքային հրթիռների տեղակայումը Եվրոպայում կրում է  տեսական բնույթ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն առաջին անգամ անցած տարի հայտարարել էր, որ այդ ուղղությամբ ծրագրեր չկան՝ չնայած նշել էր, որ որոշ դաշնակիցներ նախատեսում են ձեռք բերել ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգեր: