«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարություն էտարածել, որում ասվում է.

«2021 թվականի մայիսի 19-ին ես՝  որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ,  դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփոիչ հանրահավաք անցկացնելու համար:

Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21: 00, սակայն  Երևանի քաղաքապետարանը  մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը  20:00:

Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը՝ ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը,  այդուհանդերձ, քաղաքապետարանը  բավարարարել էր նաև ներկայիս ժամանակավոր իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին:

Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր  վճիռ ընդունվեց,  որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է  21:00-ին»: