Ես համարում եմ, որ քաղաքացին շատ ճիշտ է ձևակերպել, որովհետև նրան, ում պետք է հանել, այս պողպատե մանդատով կարելի է հանել, այնտեղ, որտեղ պետք ա մխել, այս պողպատե մանդատով կարելի ա մխել։ Այս մասին Աբովյանում ըհրավիրած հանրահավաքին ասել է ՔՊ կուսակցության  վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր առավոտյան Եղվարդում ես սա նվեր եմ ստացել, սա պողպատե մանդատն ա։ Ես համարում եմ, որ քաղաքացին շատ ճիշտ է ձևակերպել, որովհետև նրան, ում պետք է հանել, այս պողպատե մանդատով կարելի է հանել, այնտեղ, որտեղ պետք ա մխել, այս պողպատե մանդատով կարելի ա մխել։ Բայց ամենակարևորը՝ սա առաջին հերթին կառուցման սիմվոլն ա, և մենք պետք ա Հայաստանը կառուցենք նորովի՝ ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածքի, այլև բովանդակային ենթակառուցվածքի առումով, և մենք պետք ա այս պողպատե մանդատով հաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա։ Իսկ ընտրությունների ժամանակ պետք ա հաստատենք ժողովրդի ազատ կամարտահայտության դիկտատուրա՝ որևէ մեկը չփորձի ժողովրդի ազատ կամարտահայտության վրա ազդեցություն ունենալ։ Ես այսօր զգուշացնում եմ բոլորին այն մարդիկ, ովքեր փորձած են լինելու ժողովրդի ազատ կամարտահայտության վրա ազդեցություն ունենալ, նա մի մասը՝ էդ ընտրակաշառք-մնտրակաշառք բաժանողները հիմա են ձերբակալվելու, արդեն սկսվել է այդ գործընթացը։ Բայց նրանք, ովքեր կպլստան այն պատճառով, որ քրեական օրենսգրքի գիծը չեն հատի, ընտրություններից անմիջապես հետո այ էս մանդատով մենք գալու ենք ձեր հետևից, հետո չասեք՝ չեք հասել»,-ասաց նա։

Նա հավելեց, որ իրենք հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում ունենշ շատ մեծ հանրահավաք. «Ամսի 21-ին մենք Հանրապետության հրապարակում հավաքվում ենք՝ արձանագրելու ժողովրդական պողպատե իշխանության հաստատումը»։