Առաջարկում եմ ստեղծել արտաքին գործերի և սփյուռքի նախարարություն: Այս մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա՝ դա կօգնի ամրապնդել նախարարությունը, ինչպես նաև աշխատել սփյուռքի հետ փոխգործակցությունը համակարգելու ուղղությամբ:

«Հիշեցնեմ, որ համահայկական բոլոր խոշոր նախաձեռնությունները ես եմ նախաձեռնել՝ Համահայկական համաժողով, Համահայկական մարզական խաղեր և այլն», - նշել է նա: