Իմ նախագահության օրոք Համաշխարհային բանկն անվանել է Հայաստանն Անդրկովկասյան վագր: Մեկ անգամ մենք դա արել ենք եւ պատրաստ ենք կրկնել: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նա հիշեցրել է, որ այն ժամանակ զարգացման տարեկան աճը կազմում էր 10,5 տոկոս: Ընդհանուր առմամբ վերջին յոթ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 12,5 տոկոս: «Մենք կարող ենք կրկնել դա: Դրա համար մենք ունենք համապատասխան փորձ եւ կադրային ռեսուրս: Բերդում շատ երկար ժամանակ ոչինչ չի փոխվել: Ճանապարհը նույնն է, ինչ կառուցվել էր 2003-2004 թվֆականներին: Զբոսաշրջությունն այստեղ չի հասել: Դիլիջանում իրավիճակը լավ է, Իջեւանում այդ առնչությամբ համեմամատաբար վատ չէ: Բերդի այդ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է կառուցել դեպի Ճամբարակ ճանապարհը, ինչը կմեծացնի քաղաքի զբոսաշրջային գրավչությունը: Ծախսելով բավականին համեստ գումարներ այստեղ կարելի է շատ բան փոխել:

Կարելի է վերականգնել նաեւ ՓՄՁ զարգացման մարմնի գործունեությունը, որը ստեղծվել էր 2002 թվականին շրջանների համաչափ զարգացման համար, որպեսզի մարդիկ տեղում կարողանան օգտվել բանկային ծառայություններից, այդ թվում՝ վարկերից: Զարգացման ծրագրերի իրագործման նախապայմանն է ներկայիս իշխանության փոփոխությունը, որն ամենասկզբից հարձակումներ է գործել եկեղեցու, բանակի վրա, այնուհետեւ վերացրել է մշակույթի եւ գյուղատնտեսության նախարարությունները»,-նշել է Հայաստանի երկրորդ նախագահը: