Ընդհանուր առմամբ երկրի առաջ ծառացած խնդիրները, որոնք միջազգային հարթակում են գտնվում, մեր երկրի իշխանությունները պարտավոր են յուրաքանչյուր երկրի հետ աշխատել և յուրաքանչյուր ուժ, ուղղություն օգտագործել մեր շահերը պաշտպանելու համար։ Այս մասին լրագարողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:

«Իմ տեսանկյունից Վրաստանը մեր հարևանն է, որի հետ մենք ունենք եղբայրական, բարեկամական հարաբերություններ։ Այդ ականապատ տարածքները մեր ձեռքին չեն այլևս, դրանք գտնվում են Ադրբեջանի համար որոշ տեղերում խորը թիկունքում, այդ պայմանավորվածությունների ես մաս չեմ կազմում և չեմ կարող ասել։Մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները, եթե դասավորենք որպես քրիստոնյա ազգ խաչակնքվելու ձեւով, ուղղահայաց դասավորվածությունը մեզ համար ամենաբարենպաստ դասավորվածությունն է՝ Ռուսաստանի Դաշնություն-Վրաստան-հայաստան և Իրան։ Այս ուղղությամբ եթե տեղի են ունենում բախումներ (Վրաստան-Ռուսաստան, Իրան-Արևմուտք), բոլորն էլ բացաաբար են ազդում մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Մյուս ուղղությունը անբարենտապստ ուղղությունն է՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան, այստեղ որևիցե կապ այսօր չկա։ Մենք պետք է վերականգնենք տարածաշրջանի մեծ գործոնի դերակատարությունը, մեր դաշինքի ղեկավարն այդ ունակությունները ունի, որպեսզի մենք էլ մեծ դերակատարություն ունենանք մեր հարևան, բարեկամ երկրների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Արտառոց բան չեմ տեսնում»,-ասաց նա։

Նրա խոսքով` իշխանությունները, եթե հասկանային՝ ինչ է նշանակում պետական կառավարում, ռազմական կառավարում և ովքեր են այս պետության պաշտոնատար անձինք, նրանք կպատասխանեին, թե Շուշիի օպերացիան կամ մարտական գործողությունները ովքեր են իրենց հրամաններով, կարգադրություններով ղեկավարել։

«Ես 2016 թվականի հոկտեմբերի 3-ից որևիցե պետական կամ ռազմական պաշտոնի չեմ եղել և հիմա էլ չկամ։ Ես լսել եմ, որ հրամանատարներին ստիպել են, որ իրենց անձնակազմը ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տան գործող ընտրություններին։ Այսինքն որպեսզի մինչև ընտրությունները քարոզեն։ Դա անընդունելի է, այսօր գոյություն ունեցող սահամանդրական օրենքների և կարգի բացահայտ խախտում է և նրանց՝ պաշտոններից ազատումը նույնպես օրենքի խախտում է։ Կարող եմ ասել՝ դա հանցագործություն է սեփական բանակի և սեփական բանակում զորամասի հրամանատարի նկատմամբ, դրա համար նրանք պատասխան տալու են, որովհետև այդ զորամասի հրամանատարները փորձառու են, գոնե նրանցից մեկին՝ Մեհրաբի հրամանատարին, ես Մարտակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ տեսել եմ և իր կատարած մարտական խնդրի համար ես ամուր գրկել և համբուրել եմ նրան՝ ասելով, որ այս պահին, քանի որ պետական պաշտոնյա չեմ, խրախուսելու այլ տարբերակ չունեմ, քանի գրկելն ու համբուրելը քեզ և շնորհակալություն հայտնել։ Այս իշխանությունները ընդդիմություն եղել են և ընդդիմություն կան՝ ընդդիմություն պետականությանը, ընդդիմություն բանակին, ընդդիմություն սեփական ժողովրդին և իրենք իրենց։ Նրանք պետք է հեռանան, թող հեռանան․ ընդդիմություն խաղան»,-ասաց նա։