Մենք պետք է պատժենք Հայաստանի իշխանություններին, սակայն ոչ մուրճով, այլ ընտրողների ձայներով: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Այս քարոզարշավի եզակիությունը կայանում է նրանում, որ ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն խոսում այն մասին, թե ինչ են արել: Նրանք թքել են ժողովրդի եւ ժողովրդի առաջ պատասխանատվության վրա, ուստի մենք պետք է պատժենք իշխանություններին, սակայն ոչ մուրճով, այլ ընտրողների ձայներով: Մենք մերժում ենք իշխանություններին, որոնք հանձնել են հողերը, բերել են դժբախտություն, պառակտել են հասարակությունը»,-հավելել է նա:

Նրա խոսքով՝ կեղծիքներից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել վստահված անձանց պարտադիր ներկայությունը բոլոր ընտրատեղամասերում:

«Բացի այդ, մեր կողմնակիցները պետք է կազմակերպեն հերթապահություն, օպերատիվորեն կասեցնեն բոլոր հնարավոր խախտումները եւ թույլ չտան կեղծիքներ ընտրական գործընթացի ժամանակ: Նա, ով այդպիսի քայլերի կդիմի, շատ կզղջա»,-նշել է Քոչարյանը: