Հայտնի կրիպտոարժույթը երկուշաբթի թանկացել է եւ գերազանցել է 36.000-ի նշագիծը, գրում է «Կոմերսանտ»-ը: Պարբերականը նշում է, որ Binance բորսայում բիթքոինը հասել է 39189 դոլարի:

Բիթքոինը վաճառվում է 39.100 դոլարի սահմաններում:

Coinmarketcap-ը կարծում է, որ կրիպտոարժույթն աճել է 9 տոկոսով:

Կրիպտոարժույթը 2021 թվականի ապրիլին հասել էր 65.000 դոլարի նշագծին: Գլխավոր կրիպտոարժույթները կտրուկ անկում ապրեցին 2021 թվականի մայիսին՝ ընկնելով 44-64 տոկոսով: