Հունիսի 14-ին, ժամը 00։39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մերձավան գյուղում այրվում է ավտոմեքենա։

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։57-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։