ԱՄՆ-ում հաջորդ շաբաթվանից կսկսեն թուլացնել սահմանափակումները, մասնավորապես, այցելուներին թույլ կտան առանց դիմակի գտնվել Apple-ի խանութներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ը:

Ըստ աղբյուրների՝ պատվաստված այցելուներին թույլ կտան դիմակ չկրել: Ընկերության աշխատակիցները պարտավոր չեն լինի հաճախորդից պատվաստման փաստ խնդրել:

Apple-ի խանութների աշխատակիցները նախկինի պես դիմակ կկրեն: