Ամերիկյան Tesla կորպորացիան կթարմացնի բիթքոինով վաճառքը, երբ այդ արժույթն էկոլոգիապես մաքուր դառնա: Այս մասին Twitter-ում գրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

Նա նշել է, որ ապագայում Tesla-ն կթույլատրի բիթքոինով վաճառքը:

«Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կհաստատվի, որ դա էկոլոգիապես մաքուր արժույթ է»,-նշել է նա:

Գործարարը նաեւ նշել է, որ Tesla-ն ավելի վաղ բիթոքինով վաճառել է իր բաժնեմասերի 10%-ը: