ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին անհարմարություններ է պատճառում Բրյուսելի բնակիչներին. ճանապարհների եւ թունելների փակում, արգելված կայանումներ եւ այլն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամենից շատ ուշադրություն է հատկացվում Բայդենի անվտանգությանը, ով ժամանել է Բելգիայի մայրաքաղաք կիրակի երեկոյան:

Նրա պատվիրակության կազմում է մոտ 700 մարդ:

Բացի այդ, Բայդենը պետք է հանդիպի թագավոր Ֆիլիպի հետ, բանակցություններ վարի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, հանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, իսկ դա նշանակում է, որ Բայդենը շատ ակտիվ պետք է շրջի քաղաքում:

Բելգիայի ՆԳՆ-ն ստիպված է եղել դիմել պաշտպանության նախարարությանը, որը մի քանի հարյուր զինվորական է ուղարկել բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովելու համար: