Հայաստանում հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223723 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1127455 վերջին մեկ օրում` 2353 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2913 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 4-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 215228  անձ` վերջին մեկ օրում 33 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4488 է: