Թավիշի ժամանակներն ավարտվում են, ժողովուրդ ջան: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Արարատի Մարզի Մասիս քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կան, այսպես ասած, ընտրատասովշիկներ, տարբեր պաշտոնյաներ տեղական ինքնակառավարման մարմինների, որոնք իրենց վատ են պահել եւ շարունակում են վատ պահել»,-ասաց նա:

Փաշինյանը ցույց տվեց ձեռքի ուրագն ու ասաց. «Էս գործիքը գիտեք չէ՞ ինչի համար է, ժանգոտ մեխերը հանելու համար է: Ժանգոտած մեխերին, այդ թվում էս մարզի, հունիսի 21-ին անձամբ եմ զբաղվելու իրենցով:  Բայց դրա համար հարկավոր է, որ հունիսի 20-ին գնաք ընտրական տեղամասեր, վերցնել քվեաթերթիկ համար 3-ը:

Հունիսի 20-ին գնում ենք ընտրական տեղամասեր եւ մեր բոլորի թավշե մանդատը փոխարինում ենք պողպատե մանդատով, եւ այդ պողպատե մանդատով Հայաստանում հաստատում ենք օրենքի եւ իրավունքի դիկտատուրա: Այդ պողպատե մանդատով հանում ենք բոլոր ժանգոտած մեխերին, այդ թվում Արարատի մարզի, այդ թվում Մասիս քաղաքի»: