Լավ աշխատող կառավարությունն այն կառավարությունն է, որի մասին մարդիկ չգիտեն, թե որտեղ է այն գտնվում: Այս մասին Էջմիածնի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե ամեն ինչ լավ է, եթե կառավարությունը ժամացույցի նման աշխատում է, ինչո՞ւ մարդիկ պետք է իմանան, թե որտեղ է այն գտնվում»,- ասաց նախկին նախագահը: Սակայն, շարունակեց նա, երեք տարի կառավարության շենքի առջեւ բառացիորեն ամեն օր հանրահավաքներ են անցկացվում: Դա նշանակում է, որ կան շատ չլուծված խնդիրներ:

Երկրորդ նախագահը հայտարարեց, որ կառավարության անօգնականությունը պատերազմի եւ կորուստների հանգեցրեց: Քոչարյանը շեշտեց, որ շատ անելիք կա պատասխանատվությունը վիթխարի է. «Երբեմն, երբ ես ինքս ինձ հետ մենակ եմ մնում, նույնիսկ ինքս ինձ հարց եմ տալիս. ինչի՞ս է դա պետք: Բայց այլ ելք չկա. պետք է առաջ գնալ»:

Նշենք, որ հանդիպումը տեղի էր ունենում փողոցում, բայց մարդիկ, չնայած արեւին, սպասում էին ու վանկարկում «Քոչարյան»: Երկրորդ նախագահի ժամանումը դիմավորեցին երկինք բաց թողնված աղավնիները: