Մեր դաշինքի ներկայացուցիչների հետ անհնար է ընտրողների ձայների գնման որեւէ դեպք կապել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ դաշինքի աճող վարկանիշը դուր չի գալիս իշխանությանը, եւ դա ճնշման պատճառ է դառնում:

Նա պարզաբանեց, որ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալությունն ու քրեական գործի հարուցումն անօրինական է:

«Խլղթայանը (Արմավիրի նախկին քաղաքապետը-խմբ.) շատ հայտնի եւ հարգված մարդ է մարզում, ինչը բացառում է հավանականությունը, որ նա ինչ-որ մեկի ձայնը գնել է»,-հավելեց Բաբայանը:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունն այդ գործը կձախողի: