Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ինքը երկար զրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկար զրույց ունեցա նախագահ Էրդողանի հետ: Դեպի առաջ` պարզությամբ, հարգանքով եւ պահանջկոտությամբ»,- գրել է Մակրոնն իր Twitter-ում:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում երկուշաբթի Բրյուսելում՝ դաշնակից երկրների ղեկավարների ֆիզիկական մասնակցությամբ: Գագաթնաժողովը կքննարկի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը մինչեւ 2030 թվականը, Ռուսաստանը, Չինաստանը, տեխնոլոգիական զարգացման ամրապնդումը, պայքարը կլիմայի փոփոխությունների եւ սպառնալիքների դեմ կլիբերտարածության մեջ եւ տիեզերքում: