Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության մարդասիրական հետեւանքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Հավանը (Իռլանդիա) ողջունել է 15 հայ ռազմագերիների ազատման մասին եւ Աղդամի ականապատ դաշտերի քարտեզն Ադրբեջանին փոխանցելու մասին հաղորդումը:

«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` մեղմելու համար այս ձգձգված հակամարտության հումանիտար ազդեցությունը, որն անցյալ տարի վեցշաբաթյա պատերազմի վերաճեց»,- ասել է Հավանը:

«Չնայած շատ հայեր դեռ գերության մեջ են եւ Աղդամից բացի այլ տարածքների ականազերծված քարտեզներ կան, այսօր մենք կարող ենք ողջունել, որ երկու կողմերն էլ, միջազգային տարբեր դերակատարների օգնությամբ եւ աջակցությամբ, միասին աշխատում են պատերազմի երկու ամենակարեւոր մարդասիրական հետեւանքների մասով լուծումներ գտնել ուղղությամբ»:

Հավանը Հայաստան էր այցելել 2021 թվականի մայիսին եւ նախատեսում է ամռանն այցելել Ադրբեջան` ավարտելու իր զեկույցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ: