Արարատի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն ավարտել էր հանդիպումը եւ ցանկանում էր նստել մեքենան, լրագրողներից մեկը հեռվից հարց ուղղեց. «Էջմիածնի քաղաքապետի ձայնագրության մասին ինչ կասեք: Ձեր թիմում էլ ե՞ն կարծում՝ Դուք հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեք»:

Փաշինյանն անարձագանք թողեց, գուցե նաեւ չլսեց հարցը եւ նստեց մեքենան:

Մինչ այդ նա շնորհակալություն հայտնեց բնակիչներին ջերմ ընդունելության համար: