ՆԱՏՕ-ն պետք է կոնկրետ լուծումներով սատարի Ուկրաինայի անդամակցության ձգտմանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ զրույցի ընթացքում:

Նրա խոսքով` Ուկրաինան արել է անհրաժեշտ ամեն ինչ` դաշինքում Անդամակցության գործողությունների պլանն (ԱԳՊ) ապահովելու համար: Նա նշել է, որ «Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքը բարձր է մնում»:

«Եկել է ժամանակը, որպեսզի ՆԱՏՕ-ի գործընկերներն Ուկրաինային սատարեն կոնկրետ որոշումներով: Քննարկվել է նաեւ պաշտպանական համագործակցությունը»,- գրել է Զելենսկին Twitter-ում: