Իսրայելի ԱԳՆ ղեկավար Յայիր Լապիդը մտադիր է վերականգնել կապերը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հետ: Նա մեղադրել է հեռացող կառավարությանը Իսրայելի եւ դեմոկրատական կուսակցության հարաբերություններին վնաս հասցնելու մեջ, հաղորդում է Times of Israel-ը:

«ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նկատմամբ քաղաքականությունն անփույթ էր եւ վտանգավոր»,-ասել է Լապիդը:

«Հեռացող կառավարությունը վտանգավոր արկածախնդրության է դիմել: Մենք ունենք Դեմոկրատական Սպիտակ տուն, Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, եւ նրանք զայրացել են: Մենք պետք է փոխանեք դա»,-նշել է նա: