Նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանական դաշնագրին, հայտնում է AP-ն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն 5-րդ հոդվածը, որը երաշխավորում է, որ ՆԱՏՕ-ի մեկ երկրի վրա հարձակումը հարձակում է բոլորի դեմ, «որպես սուրբ պարտավորություն» է ընկալվում: «Ես պարզապես ուզում եմ, որպեսզի ամբողջ Եվրոպան իմանա, որ Միացյալ Նահանգներն իրենց կողքին են: Մենք այստեղ ենք»:

Բայդենն ասել է, որ դաշինքն «անհրաժեշտ է Ամերիկային»` նշելով, որ անհամբեր սպասում է գագաթնաժողովում այլ առաջնորդների հետ Ռուսաստանի եւ Չինաստանի մարտահրավերները քննարկելու հնարավորությանը: