ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է 516.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.62 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 626.18 դրամ (նվազել է 3.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 728.44 դրամ (նվազել է 5.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.15 դրամ (նվազել է 0.09 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  467.73 դրամ, ոսկի՝ 31,266.08 դրամ, պլատին՝ 19,164.72 դրամ: