Կանենք ամեն ինչ՝ «Մեծամորի» ԱԷԿ-ի կյանքը երկարացնելու համար: Այս մասին Մեծամորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը պարտավորվել է փակել ատոմակայանը դեռեւս 95 թվականին, եւ Հրազդանի հինգերորդ բլոկը  ֆինանսավորել է այդ պայմանով:

«Այդ ժամանակ ես դադարեցրեցի գործընթացը: Հինգերորդ բլոկը մենք պահեստավորել ենք չինացիների հետ: Հասել ենք ԵՄ-ի օրակարգից ԱԷԿ-ի փակման մասին օրակարգի հանման: Հնարավոր է, որ ԱԷԿ-ն արդեն փակված լիներ»,-հիշեցրեց Քոչարյանը:

Պատասխանելով նոր էներգաբլոկի կառուցման հնարավորության մասին հարցին՝ Քոչարյանը նշեց, որ  ոչ ոք չի ներդնի կառուցման մեջ, եթե պարզ չլինի՝ ում են վաճառելու մշակված էլեկտրաէներգիան:

Նա հիշեցրեց, որ  էլեկտրաէներգիայի արժեքն ավելի կլինի, քան ՀԱԷԿ-ինը:

«Գիտեմ, որ 7-8 տարի առաջ փորձում էին շինարարության մեջ ներգրավել Էռնեկյանին: Սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ էլեկտրաէներգիան կվաճառվի: Այդ պատճառով մնաց խոսակցությունների մակարդակում»,-պարզաբանեց երկրորդ նախագահը: