Ես մինչեւ հիմա չեմ հասկանում` իշխանությունները գիտեն զոհված, գերեվարված, անհայտ կորածների թվի մասին եւ չեն ասում, կամ չգիտեն: Այս մասին Մեծամորի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Ինձ համար անընդունելի է, որ ութ ամիս անց հասարակությունը դեռ չգիտի այդ թվերը: Եթե ​​կան թվեր, մենք դրանք կհրապարակենք իշխանության գալուց հետո հաջորդ օրը: Եթե ​​դրանք չկան, այս ուղղությամբ աշխատանք է պետք: Մենք անկեղծորեն կասենք, թե քանի մահացած, անհայտ կորած, գերի կա: Դա տվյալների այն տեսակը չէ, որը պետք է գաղտնի պահել եւ դավադրության տեսությունների առիթ տալ»,- ասաց երկրորդ նախագահը: